«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«Չիպոլլինոն», Օրբելյանը, նորերն ու հները

«Չիպոլլինոն», Օրբելյանը, նորերն ու հները
30.03.2019 | 02:15

Մարտի 27-ին «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ընթացքում «Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ազգային օպերայի և բալետի թատրոնի «Չիպոլլինո» ներկայացումը:

Մարտի 28-ի երեկոյան մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյան հրամանով աշխատանքից ազատվել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:
Շատ ավելի վաղ՝ 2016-ին Կոնստանտին Օրբելյանը նշանակվել էր օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, 2017-ին՝ տնօրեն:
Օրբելյանը Հայաստան էր հրավիրել նախորդ իշխանությունների օրոք: Նորերը օրենքի խախտում են հայտնաբերել:
Օրբելյանը պնդում է, որ առաջին օրից Ղարիբյանն անում է ամեն ինչ, որ ինքը հեռանա թատրոնից։
Մշակույթի նախարարությունից փաստում են՝ Կոնստանտին Օրբելյանը տնօրենի պաշտոնում նշանակվել է օրենքի խախտմամբ, դեռ երկու օրենք է խախտվել, մեկն էլ վերաձևել են ի շահ մաեստրոյի:
Օպերային թատրոնում աղմուկ է բարձրանում: Թատրոնի անձնակազմը հրավեր է ուղարկվել Նազենի Ղարիբյանին՝ քննարկելու համար թատրոնում ստեղծված իրավիճակը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ